News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի եւ գյուղատնտեսության նախարարի հրավերով Բեռլին կատարած եռօրյա այցի շրջանակում մասնակցել է «Գյուղատնտեսությունը եւ ջուրը՝ բանալի աշխարհը  սնուցելու համար» խորագրով գյուղատնտեսության նախարարների 9-րդ համաժողովին,  «Բեռլինյան կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսին, ինչպես նաեւ մի շարք հանդիպումներ է ունեցել:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 21-ին տեղի ունեցած գյուղատնտեսության նախարարների 9-րդ համաժողովի մասնակիցները, որոնց կազմում էին աշխարհի ավելի քան 80 երկրների գյուղատնտեսության նախարարներ, անդրադարձել են գյուղատնտեսության բնագավառում ջրի կայուն օգտագործման եւ կառավարման խնդրին, կարեւորվել են նաեւ ջրի հասանելիության, խնայողատար տեխնոլոգիաների կիրառման, սուբսիդավորման նվազեցման հարցերը: Համաժողովի արդյունքում գյուղատնտեսության նախարարների կողմից ընդունվել է համատեղ կոմյունիկե եւ կոչ է արվել մասնակիցներին ազգային մակարդակներում իրագործել առաջարկված գործողությունները:

Ֆորումի շրջանակներում կայացել են Իգնատի Առաքելյանի հանդիպումները Լիտվայի գյուղատնտեսության նախարար Բրոնիուս Մարկաուսկասի, Սլովենիայի գյուղատնտեսության նախարար Դեջան Ժիդանի եւ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջպետական հարաբերությունների եւ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է նաեւ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Գրացիանո դա Սիլվայի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում ՊԳԿ-ի կողմից իրականացվող եւ առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:

Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել  ԳԴՀ պարենի եւ գյուղատնտեսության նախարարի խորհրդարանական պետքարտուղար Պետեր Բլեզերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Պետեր Բլեզերը նշել է, որ հունիսին պատրաստվում է այցելել Հայաստան` տեղում ծանոթանալու երկու երկրների միջեւ գործակցության առկա  հնարավորություններին:

Հանդիպումներ են կայացել գյուղատնտեսական տեխնիկայի եւ գործիքների արտադրությամբ մասնագիտացած «ԿԼԱԱՍ», «Ջոն Դիր» եւ «Գրիմմե» գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից ներկայացվել է ծրագրային առաջարկ Հայաստանի գյուղտեխնիկայի վերազինման եւ արդիականացման վերաբերյալ:

Այցի շրջանակում Իգնատի Առաքելյանը հանդիպել է նաեւ Գերմանիայի Վայհենշտեֆան–Տրիսդորֆի գյուղատնտեսական համալսարանի միջազգային կառավարման ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Յոհաննես Հոլցերի հետ, ինչպես նաեւ մասնակցել է «Բեռլինյան կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, որտեղ առանձին տաղավարով «Անիլենդ» կազմակերպության կողմից ցուցադրվել են նաեւ հայկական արտադրության կոնյակը եւ գինիները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ