Հայաստանի ապագա խորհրդարանում հիմնական ազդեցիկ քաղաքական խաղացողների ցուցակում էական փոփոխություններ չեն լինի: Այս մասին հունվարի 24-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ խորհրդարանական կառավարման համակարգի հաստատումից հետո փոքր կուսակցությունները քաղաքական գործընթացներում այլեւս վճռորոշ դերակատարում չեն ունենա:
Անդրադառնալով իշխանության նախկին ներկայացուցիչների ձեւավորվող դաշինքներին՝ Հարությունյանը նշեց. «Կասկած է հարուցում այն, որ մարդը երկար տարիներ իշխանության մեջ է եղել, եւ հանկարծ կարճ ժամանակում դարձել է նույն իշխանությանը կտրուկ քննադատող»: