News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Twitter -ը գերմանացի նկարիչ Թոմաս Բաումգերտելին, որը հայտնի է որպես «բանաններ նկարող» արգելել է տարածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերը։

Նկարի վրա, որը Բաումգերտելը հրապարակել է սոցցանցում կարճ հաղորդագրությունների հրապարակային փոխանակության համար, Դոնալդ Թրամփը պատկերված է բերանում բանանով, կապիկի նման, ամերիկյան դրոշի ֆոնին։ Կարճ հաղորդագրւթյունների ծառայությունը արգելել է օգտագործել բանանով Թրամփի պատկերները Twitter Ads գովազդարշավում, վկայակոչելով ներքին կանոնները «ատելության, նրբանկատ թեմաների ու բռնության վերաբերյալ»։ Սակայն բուն թվիթը չի ջնջվել կամ արգելափակվել։

Թոմաս Բաումգերտելը վրդովված է արձագանքել թվիթն օգտագործելու արգելքին, ենթադրելով , որ այդ արգելքը սխալմունք է։ Իսկ եթե ոչ՝ ուրեմն գրաքննություն է ու արվեստի ու տեսակետների ազատության սահմանափակում։ «Այդ մտքից ես սարսափում եմ»,- շեշտել է 56-ամյա գրաֆիթի նկարիչը։

Նկարչի խոսքով ինքը փորձել է տարբեր ձևերով կապվել ընկերության հետ ու բացատրություն ստանալ։ Սակայն Twitter–ը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը։ Նկարիչը հայտնել է, որ մինչև վերջ պայքարելու է, որպեսզի հասկանա, թե ինչու իր նկարը  չի համապատասխանում տվյալ սոցցանցի կանոններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ