News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակը այսօր՝ հունվարի 24-ին, ներկայացրեց «Անկախության սերունդ հետազոտություն երիտասարդների շրջանում, Հայաստան 2016թ.» ուսումնասիրության արդյունքները։

Հետազոտությունը իրականացվել էր Երեւանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի աջակցությամբ։ Որպես տարիքային խումբ ընտրվել էին 14-29 տարեկան երիտասարդները, որոնք մեծացել են Խորհրդային Միության փլուզումից հետո՝ անկախ Հայաստանում, եւ ներկայացնում են մի կողմից՝ խորհրդային ժառանգության եւ մյուս կողմից՝ հայաստանյան հասարակության հետագա զարգացման սերունդը։ Հետազոտությունը բացահայտում է Հայաստանի երիտասարդների մտահոգությունները, ձգտումները, արժեքները եւ կենսակերպը։

Ըստ միջոցառման բանախոս, Հարավային Կովկասում «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ղեկավար Ջուլիա Բլասիուսի՝ հենց երիտասարդ սերունդը պետք է հասկանա, աջակցի եւ խթանի երկրում դրական փոփոխությունները՝ հասկանալով առկա հիմնախնդիրները։ Նա նշեց նաեւ, որ հատկանշական է այս հետազոտության արդյունքների հրապարակումը ընտրություններից առաջ, ինչը փոփոխության հույս է ներշնչում։

Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը։ Նա շեշտեց այս հետազոտության կարեւորությունը նախարարության հետագա ռազմավարական աշխատանքների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՊՀ ուսանողները երթ են արել դեպի Եռաբլուր` նվիրված ապրիլյան զոհերի հիշատակին
Նրանք սկզբում ոչինչ չէին պատմում, մեկուսացած էին, սակայն հետո պատմեցին, թե որքան դժվար էր սահմանին...
«Անկախության սերնդի» լավագույն մտքերը
NEWS.am–ն ավարտում է հատուկ նախագիծը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին...
«Անկախության սերունդ». Գեւորգ Սիանոսյան, փիլիսոփա
NEWS.am–ը շարունակում է հատուկ նախագիծը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին...
«Անկախության սերունդ». Նարեկ Խանյան, բարմեն
NEWS.am–ը շարունակում է հատուկ նախագիծը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին...
«Անկախության սերունդ». Ծովինար Յոլչյան, ցեղասպանագետ
NEWS.am–ը շարունակում է հատուկ նախագիծը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին...
«Անկախության սերունդ». Նարեկ Թովմասյան, թմբկահար
NEWS.am–ը շարունակում է հատուկ նախագիծը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին...
Ամենաշատ