News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԳԴՀ նախագահ Յոահիմ Գաուկը հաստատել է խորհրդարանական ընտրությունների համար կառավարության առաջարկած ժամկետը՝ սեպտեմբերի 24-ը, հաղորդում է DW–ն։

Նախօրեին Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերի համապատասխան առաջարկը հաստատել էր Գերմանիայի դաշնային կառավարությունը։ Բունդեսթագի ընտրությունները սեպտեմբերի վերջին կիրակի օրն անցկացնելու առաջարկին հավանություն էին տվել բոլոր դաշնային հողերը, բացառությամբ՝ մայրաքաղաք Բեռլինի, որտեղ սեպտեմբերի 24-ին ավանդաբար կայանում է համաքաղաքային մարաթոնը։

Սկզբում որպես խորհրդարանական ընտրությունների անցկացման օր քննարկվում էր սեպտեմբերի 17–ը, սակայն դրանից հրաժարվեցին, քանի որ նոր է ավարտվում արձակուրդների շրջանը եւ գերմանացիներից շատերը այդ ժամանակ դեռ կարող են արտերկրում գտնվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ