News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Հստակ է, որ մամուլի ազատությունը ժողովրդավարության առանցքն է։ Եթե մամուլի ազատությունն ապահովված է, ապա ժողովրդավարությունը շանս ունի, եթե լրագրողները զրկված են լուսաբանելու հնարավորությունից, ապա ժողովրդավարությունը վտանգված է եւ շատ ազգեր դառնում են իրենց ավտոկրատ ռեժիմների պատանդներ»,-այսօր` հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը։

Ս․Ֆարմանյանը նշեց, որ չի խոսելու Հայաստանի մասին, քանի որ, բարեբախտաբար, զեկույցում Հայաստանին հղում չկա եւ Հայաստանը մամուլի ազատության լավ ցուցանիշ ունի։

«Ես կխոսեմ զեկույցում Լեռնային Ղարաբաղին զարմանալի հղման մասին։ Ես այն կանվանեմ բավական մանիպուլյատիվ։ Պարող Արիեւը մամուլի ազատության զեկույցում նշում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ու այն ոչ թափանցիկ ու անօրեն տարածք է։ Պարզ հարց է առաջանում․ ինչո՞ւ է այս հղումն այնտեղ․ քանի որ Ադրբեջանի կառավարությանն անհրաժեշտ է այն։ Կարծո՞ւմ եք, թե այս հղումն արվել է, քանի որ Ադրբեջանի կառավարությունը մտահոգված է մամուլի ազատությամբ։ Երբե՛ք։ Նրանք անհանգստանում են ավելի շատ Լեռնային Ղարաբաղում մամուլի ազատության մասին, բայց ոչ Ադրբեջանում։ Բոլորս լավ գիտենք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում։Սա իսկապես ծիծաղելի է։

Եվս մեկ հարց է առաջանում․ ինչու է պարող Ալիեւը գրել այս ձեւակերպումն այստեղ։ Դժբախտաբար, ոչ այն պատճառով, որ պարոն Արիեւն այցելել է Ղարաբաղ կամ կատարել փաստահավաք այց, նա անգամ չի օգտագործել «Freedom House»-ի զեկույցը, որտեղ Ղարաբաղն ավելի լավ ցուցիչ ունի, քան Ադրբեջանը, այլ քանի որ, ինչպես մենք տեսնում ենք նրա՝ ադրբեջանական մամուլին տրված հարցազրույցից, որտեղ նա ներողություն է խնդրում Իլհամ Ալիեւից՝ ասելով, որ իր տատիկն ադրբեջանցի է։ Սա նրա խոսքերն են։ Վերջապես, մենք պետք է հիշենք, որ մենք մարտադաշտում չենք, մենք պատանդներ չենք ու ես գիտեմ, թե Դուք որքան եք հոգնել հայ-ադրբեջանական կռիվներից»,-ասաց Սամվել Ֆարմանյանը՝ կոչ անելով աջակցել ներկայացված փոփոխություններին։

«Եկեք հստակ ուղերձ հղենք նախագահ Ալիեւին, որ նա պետք է գտնի շուկաներ առեւտրի համար, Ստրասբուրգի փոխարեն»,-խոսքը եզրափակեց Սամվել Ֆարմանյանը։

Հիշեցնենք, որ Արիեւն անդրադառնում է մամուլի ազատության հարցերին հակամարտության գոտիներում ու նշում․««ԵԽԽՎ-ն խոր մտահոգությամբ նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված լրատվամիջոցների ազատությունը բացակայում է նաեւ անդամ երկրների այն տարածքներում, որոնք դե-ֆակտո վերահսկվում են անջատողական ռեժիմների կողմից՝ մասնավորապես Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում՝ Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում, ու Մոլդովայում՝ Մերձդնեստրում»։

Այս դրույթի հետ կապված ներկայացվել է 3 փոփոխություն, որոնցով առաջարկվում է վերոնշյալ անունները փոխարինել «հակամարտության գոտիներով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ