News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու: Այս մասին, հունվարի 24-ին, Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի գլխավորած պատվիրակության անդամներից բացի, հանդիպմանը մասնակցել են Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդը, Ռուսաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող գործարարներ, հայազգի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ:

Իր խոսքում վարչապետ Կարեն Կարապետյանը նախ ամփոփել է ՌԴ կառավարության ղեկավարի հետ հանդիպման արդյունքները, մանրամասներ ներկայացրել ծավալված քննարկումների վերաբերյալ, ապա գոհունակություն հայտնել ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ:

Վարչապետը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել կառավարության 100-օրյա գործունեության ամփոփ հաշվետվությունը: «Կցանկանայի ձեզ հաշվետու լինել, իրազեկել, թե ինչ է արել կառավարությունն անցնող 4 ամսվա ընթացքում: Ձեզ է ներկայացված կարճ սեղմագիրը, որտեղ 100 էջի մեջ ամփոփված է կատարված աշխատանքը: Կարծում եմ՝ բավական լուրջ փաստաթուղթ ենք ներկայացրել: Այն բաղկացած է չորս մասից. առաջին մասը խնդիրների ախտորոշում է ըստ ոլորտների, երկրորդ մասում մենք ներկայացրել ենք տեղեկատվություն, թե ինչ խնդիրներ կան եւ դրանց ինչպիսի լուծումներ են առաջադրվում այդ ոլորտում եւ ինչ միջոցառումներ է պետք իրականացնել: Երրորդ մասում ամփոփված է, թե ինչ ենք մենք արել այդ 100 օրվա ընթացքում, չորրորդ մասը հատկացված է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջոցով պետություն-մասնավոր համագործակցությանը»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Ներկայացնելով երկրի զարգացման տեսլականը՝ կառավարության ղեկավարը նշել է մի առիթով ասված չորս հիմնական բաղադրիչը՝ անկախ, անվտանգ, արդար եւ ինտելեկտուալ։ «Մենք այլ տարբերակ չունենք. մենք խելացի կառավարում պետք է իրականացնեք բոլոր ոլորտներում։ Մարդկային կապիտալը մեր երկրի գերագույն արժեքն է: Ես մի քանի անգամ տարբեր հարթակներում խոսել եմ այս մասին. երջանիկ երկրների շարքում չեն հայտնվում նավթով, գազով ու այլ բնական պաշարներով հարուստ երկրներ, այլ այնպիսի երկրներ, որտեղ ստեղծված են աշխատող ու արարող մարդկանց համար առավելագույն բարենպաստ պայմաններ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը աշխատող, մտածող, ստեղծագործող մարդու համար ստեղծելու է առավելագույն արդար ու թափանցիկ պայմաններ:

Իր եզրափակիչ խոսքում վարչապետը նշել է, որ նմանատիպ հանդիպումները լավ հարթակ են կարծիքներ փոխանակելու, նոր գաղափարներ փոխանցելու համար. «Ես ոչ վաղ անցյալում եղել եմ ձեզանից մեկը: Ես շատ լավ գիտեմ, որ դուք բոլորդ ապրում եք մտածմունքներով, հետ նայելով եւ անմիջական հետաքրքրվածությամբ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու: Ես գիտեմ, որ բոլորիդ մոտ հպարտության եւ արժանապատվության զգացողությունը կախված է այն բանից, թե ինչպես է Հայաստանն իրեն զգում: Ես խոստանում եմ, որ մեր թիմը կանի ամեն հնարավորը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Հանդիպման ավարտին ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանը, ամփոփելով վարչապետ Կարեն Կարապետյանի ՌԴ կատարած այցի, ինչպես նաեւ դեսպանատանը կայացած հանդիպման արդյունքները, նշել է, որ չնայած բարդ ժամանակներին՝ հայ համայնքը պաշտպանում է նոր կառավարության մոտեցումները եւ կանգնած է վարչապետի թիկունքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Ամենաշատ