News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մենք կարիք ունենք Սփյուռքից ներգրավվելու կառավարման եւ շփման մշակույթ: Այս մասին, հունվարի 24-ին, Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ Սփյուռքն առավելություն է մեր երկրի համար, եւ այդ հարաբերությունների կարեւորության մասին կարելի է երկար խոսել: «Մենք պետք է հասկանանք, որ դրանք մեկ ամբողջի երկու մասերն են: Ես անձամբ տեսնում եմ հայկական սփյուռքի ներգրավվածության հսկայական պոտենցիալը մեր երկրի կառուցման գործում: Առաջին հերթին ես կուզեի, որ Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունները չկառուցվեին միայն այն մտայնության վրա, որ Հայաստանը հետաքրքրված է միայն սփյուռքի ներդրումներով ու բարեգործական առաքելությամբ: Մենք կարիք ունենք ներգրավելու կառավարման եւ շփման մշակույթ»,- ասել է վարչապետը: Որպես օրինակ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ սիրիահայերի Հայաստան գալով սպասարկման ոլորտը որակապես մեծ փոփոխություններ է կրել, հատկապես ռեստորանային բիզնեսում: «Ես կարծում եմ, որ պետք է ազդանշաններ ուղարկել ձեւակերպված խաղի կանոնների մասին, բիզնես միջավայրի բարենպաստ պայմանների մասին, այդ դեպքում յուրաքանչյուր հայ իր տեղն ու գործը կգտնի: Ես վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի»,- ասել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Ամենաշատ