News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերվել են շրջանառության մեջ դրված 10.000 դրամանոց  կեղծ թղթադրամներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ փողերը պատրաստվել են գունավոր պատճենահանման եղանակով: Ընդ որում, իսկականին առավել նմանեցնելու նպատակով, դրանց վրա  փակցվել են 1.000 դրամ անվանական արժեքով թղթադրամներից կտրված պաշտպանիչ ժապավենաձեւ փայլաթիթեղներ: Կեղծ թղթադրամներն իրացվել են ՀՀ մարզերում գործող տարբեր բենզալցակայաններում՝ գիշերային ուշ ժամերին եւ վատ լուսավորության պայմաններում: 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է  քաղաքացիներին, որ վերոնշյալ թղթադրամների կեղծ լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել տարբերակիչ այնպիսի ակնհայտ հատկանիշների, ինչպիսիք են թղթադրամների ժապավենաձեւ փայլաթիթեղը եւ ջրանիշի առկայությունը (ըստ ստորեւ ներկայացվող նմուշի):

Քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել կեղծ փողեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի  202-րդ հոդված)։ Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ փողերի այլ նմուշներ հայտնաբերելու, ինչպես նաեւ նշված հանցանքին առնչակից  անձանց բացահայտելու ուղղությամբ։ Դրամանենգությունից տուժած անձինք կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը՝ հետեւյալ  հեռախոսահամարներով՝  (010) 57-90-58 եւ (010) 57-98-44:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ղրղզստանում առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Նրանցից երեքն այժմ գտնվում են ծանր վիճակում...
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Ապրիլի 30-ին՝ ժամը 22:20-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության...
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ...
Ամենաշատ