News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՏՏ լորոտների եւ ֆինանսական աշխարհի ավելի մեծ թվով ամերիկացի հարուստեր՝ Reddit կայքի գործադիր տնօրեն Սթիվ Հոֆմանի նման, լրջորեն պատրաստվում են աշխարհի վերջին նման մի իրադարձության։ Այս մասին հայտնում է Der Spiegel–ը՝ վկայակոչելով New Yorker պարբերականը։

Ամենից շատ, ինչպաս նշված է նյութում, ամերիկացի միլիոնատերերն ու միլիարդատերերը «մտահոգված են իրենց ավելի աղքատ, սակայն բնակչության թվով իրենց գերազանցող բնակչության շերտերի հետ լարվածության սրումով, որը կարող է երբեւիցե հանգեցնել ապստամբության կամ հեղափոխության, ինչպես դա եղավ նախորդ դարասկզբին Ռուսաստանում»։ Մանավանդ, որ վերջերս Oxfam կազմակերպությունը կրակին յուղ էր լցրել՝ Դավոսում անցկացվող համաշխարհային տնտեսական համաժողովին ընդառաջ հրապարակելով հետազատությունը, ըստ որի ամենահարուստ 8 մարդու կարողությունը գերազանցում է մնացած աշխարհի ամբողջ բնակչության ունեցվածքը։

Հոդվածում Reddit կայքի գործադիր տնօրեն Սթիվ Հոֆմանը խոստովանում է, որ «ավտոտնակում պահում է մի քանի մոտոցիկլ, քանի որ հայտնի է՝ աշխարհի վերջի դեպքում բոլոր մայրուղիները խցանված են լինելու»։ Նա նաեւ ասել է, թե «հավաքել է զենք–զինամթերքի, ուտելիքի լուրջ պաշար եւ կկարողանա մի քանի օր գոյատեւել իրա տանը»։

Իսկ  Facebook–ի նախկին մենեջերներից Անտոնիո Գարսիա Մարկեսը ձեռք է բերել մեծ հողակտոր Խաղաղ օվկիանոսի հյուսիսում գտնվող կղզիներից մեկում։ «Սխալվում է նա, ով մտածում է, թե կարող է դիմակայել զայրացած ամբոխին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ