Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը անդամագրվելու է Հանրապետական կուսակցությանը: Նախարարն այդ մասին ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի ընթացքում:

«Ես կարծում եմ` քաղաքական պաշտոն զբաղեցնող ցանկացած մարդ պետք է այլեւս նոր Սահմանադրությամբ ստանձնի նաեւ քաղաքական պատասխանատվություն»,- ասել է նա՝ մեկնաբանելով իր որոշումը:

Նշենք, որ ավելի վաղ նա հրաժարվում էր անդամակցել ՀՀԿ-ին, նույնիսկ երբ վարչապետն ու մի քանի նոր նախարարներ ՀՀԿ-ական դառնալու դիմում գրեցին: Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ամիրյանը նշել էր, թե ցանկացած անձ սեփական կամքով է դառնում կուսակցական, իսկ ինքն էլ դեռ ժամանակ ունի մինչեւ ապրիլ՝ որոշում կայացնելու:

«Կարելի՞ է մինչեւ ապրիլ ես ապրեմ, ի՞նչ եք ուզում ինձնից»,- ասել էր նախարարը: