News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի բացառում, որ առաջիկայում դուրս կգա Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Այսօր՝ հունվարի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանը նշեց, որ Հանրապետական կուսակցությունից հիասթափված է եւ ոչինչ պետք չէ բացառել:

«Որ Հանրապետականից հիասթափված եմ փաստ է եւ երբեք մի ասեք երբեք, ամեն ինչ հնարավոր է: Երբ ես որոշում կայացնեմ՝ հստակ կասեմ ձեզ: Բայց ամեն ինչ հնարավոր ա»,- ասաց նա:

Վարդան Ղուկասյանը չմանրամասնեց՝ ինչ է անելու ՀՀԿ կուսակցությունը լքելուց հետո, արդյոք զբաղվելո՞ւ է քաղաքականությամբ, մասնակցություն ունենալու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ որ ուժերի հետ է հնարավոր տեսնում համագործակցությունը: Նա հորդորեց համբերել մի քանի օր, որից հետո ամեն ինչ պարզ կլինի:

«Եթե քաղաքականությամբ զբաղվեմ, անպայման կիմանաք: Դա այնպիսի մի բան է, որ պահելու բան չկա, քաղաքականությունը պետք է հրապարակային լինի: Մոտ օրերս ամեն ինչից կտեղեկանաք»,-ասաց նա:

Նախկին քաղաքապետը նշեց, որ Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալու մասին լրատվամիջոցներից է տեղեկացել եւ վստահ է, որ երկար տարիների քաղաքական փորձ ունեցող անձը գիտի, թե ինչ է անում. «Հովիկ Աբրահամյանը երկար տարիներ քաղաքականության մեջ է եւ շատ լավ գիտի, թե ինչ է անում: Ես իր հետ չեմ խոսել, բայց որ նման հայտարարություն է արել՝ ինքը գիտի, իրենից հարցրեք»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ