News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պետական իշխանության մարմինների  սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկն ընդլայնվեց՝ ընդգրկելով նաեւ «Անելիք բանկ» եւ «Հայէկոնոմբանկ» ընկերություններին:

ՀՀ կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ՀՀ քաղաքացիների համար հնարավորություն է  ստեղծվել մի շարք պետական գործառույթները ստանալ նաեւ մասնավոր հարթակում: Ներկայում միասնական գրասենյակները գործում են Երեւանում՝ «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) եւ «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) նշված հասցեներում, ինչպես նաեւ Գառնի համայնքի, Գյումրի (հասցե՝ Ռիժկովի 5) եւ Էջմիածին ( Մ.Մաշտոցի- 2) քաղաքների   «Հայփոստի» գրասենյակներում:

Նախարարի խոսքով՝ մինչեւ հունվարի վերջ գործող գրասենյակների թիվը կավելանա մոտ երկու տասնյակով:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում բացվել է Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների, դրանց կողմից մատուցվող ծառայությունների եւ հասցեների վերաբերյալ տեղեկատվական նոր հարթակ՝ http://moj.am/services/service_offices

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ