Կառավարության այսօրվա նիստում Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի առաքելյանին հանձնարարեց 15 օրվա ընթացքում կազմակերպել Ռուսաստանում եւ այլ երկրներում գյուղտեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում եւ քննարկել տեխնիկայի մատակարարման պայմանները:

«Մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնել Հայաստանում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծը»,- ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվեց, երբ է հանդիպելու «Ռոսսելմաշ» ընկերության հետ, որին նախարարը պատասխանեց, որ այսօր են հանդիպելու: Վարչապետը արձագանքեց՝ «Շատ ինտենսիվ, կպած անում ենք»: