ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության հերթական նիստին  ԱԱԾ-ին կոչ արեց Հայաստանում տուրիզմի խթանման համար հունվարի 24-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի դաշնության քաղաքացիների` առանց արտասահմանյան անձնագրի ՀՀ մուտք գործելու վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունները իրականացնելու համար ապահովել տեխնիկական լուծումները:

Կարեն Կարապետյանը կոչ արեց հարցի տեխնիկական լուծումները ապահովել մինչեւ մարտի 1-ը:

«Հանձնարարում եմ Զբոսաշրության պետական կոմիտեին, այլ շահագրգիռ կառույցների եւ մասնավոր հատվածի հետ աշխատելով ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթ: Մինչեւ մարտի 15-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն»,-ասաց նա: