News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ստեփանծմինդա-Լարս ճանապարահատավածի այլընտրանքային տարբերակը չի սահմանափակվում միայն Հարավային Օսիայով: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Շարունակում ենք այդ քննարկումները, որ գոնե Ռուսաստանն ու Վրաստանը կարողանան համաձայնություններ գտնեն: Լարսի փոխարեն այլընտրանքային ճանապարհը, այլընտրանքային տարբերակները չեն  սահմանափակվում միայն Հարավային Օսիայով, մենք պետք է նայենք բոլոր տարբերակները, քննարկենք եւ ներկայացնենք կառավարություն»,-ասել է նա:

Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա կառավարության նիստում նախարարին հանձնարարել էր Ստեփանծմինդա-Լարս ճանապարահատավածում եղանակային պայամններով պայմանավորված փոխադրումների սահմանափակումները վերացնելու համար ռուսական եւ վրացական կողմերի հետ քննարկումներ անել եւ մինչեւ մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել փոխադրումների համար այլընտրանքային տարբերակներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ