Հանրապետության տարածքում հունվարի 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 27-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 27-ին սպասվում է ձյուն:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -5-7, իսկ վաղը ցերեկը՝ -2-4 աստիճան ցուրտ:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -3-8,
Կոտայքում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -3-8,
Գեղարքունիքում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -3-8,
Լոռիում՝ գիշերը` -4-9, ցերեկը` 0-4,
Տավուշում՝ գիշերը` 0-4, ցերեկը` 0-3,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -3-8,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -6-9, ցերեկը՝ -2-5,
Արարատում՝ գիշերը` -5-8, ցերեկը՝ -2-4,
Արմավիրում՝ գիշերը` -5-8, ցերեկը՝ -2-4,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -3-8,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -5-8, ցերեկը՝ -2-4,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` -2-6, ցերեկը` 0-4,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -3-7, ցերեկը` 0-4,
Արցախում՝ գիշերը` -1-4, ցերեկը՝ 0-3:




























