News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է լինի Արցախում: Այս մասին, հունվարի 25-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ նշել է ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ եւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ մտահոգությունները ԵԽԽՎ աշխատանքների վերաբերյալ:

Անդրադարձ է եղել ընդհանրական զարգացումներին, որ գոյություն ունեն Եվրոպայում՝ ընդունված արժեհամակարգերի նահանջին, կոռուպցիայի տարածմանը, ճանաչված արժեքների ոտնահարմանը, կառույցի բարեփոխման անհրաժեշտությանը: ԵԽԽՎ-ն վերջին անգամ բարեփոխվել է 7-8 տարի առաջ, եւ այս տարիներին լրջագույն փոփոխություններ են եղել:

Իհարկե, այսօրվա գերակա խնդիրներից մեկն է՝ քայլեր ձեռնարկել ԵԽԽՎ-ն ցնցող կոռուպցիոն երեւույթները գնահատելու, դրանց ծնող պատճառները վերհանելու եւ հաղթահարման մեխանիզմներ մշակելու համար: ԱԺ պատվիրակության ղեկավարը կարեւորել է փոխադարձ ընկալումը՝ որ ԵԽԽՎ-ում Հայաստանն ու Հայաստանին առնչվող հարցերը իրականությանը համարժեք ընկալում ունենան, եւ Հայաստանում ընկալելի լինեն եվրոպական ժողովրդավարության պահանջներն ու կարեւորությունը:

Անդրադարձ է եղել վերջին շրջանի հայտարարություններին եւ իրադարձություններին որոնց վերաբերյալ ԱԺ փոխնախագահը Թորբորն Յագլանդին որոշակի տեղեկատվություն է տրամադրել: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմում ադրբեջանական կողմի անմարդկային ոճրագործությունների, քաղաքացիական բնակչության ու զինվորների նկատմամբ ադրբեջանցիների վանդալիզմի հետաքննության եւ գնահատականի անհրաժեշտության հարցերը, որոնց վերաբերյալ Հերմինե Նաղդալյանը, Հայաստանի այլ ներկայացուցիչներ, Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողներ Միլը եւ Գալատին տարբեր հանդիպումների ժամանակ լիարժեք եւ ամբողջական տեղեկատվություն են փոխանցել եվրոպացի պաշտոնյաներին, Մարդու իրավունքների հանձնակատար Մուժնիեկսին եւ գլխավոր քարտուղարին:

Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն այս օրերին Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել ու ներկայացրել լիարժեք եւ ամբողջական նյութեր, փաստեր ու փաստաթղթեր, նաեւ դեկտեմբերի վերջին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ ադրբեջանական դիվերսիայի մասին, որոնց պետք է օբյեկտիվ գնահատական տրվի: «Մենք կարեւորում ենք ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդի տեսակետը, որ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության առումով Եվրոպայում չպետք է լինեն «սեւ կետեր»՝ փակ տարածքներ, եւ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան պետք է գործի Եվրոպայի ողջ տարածքում: Մենք կիսում ենք այս տեսակետը եւ համարում ենք, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է լինի Արցախում, որը հանձնառու է այդ չափանիշներին եւ որտեղ այդ չափանիշները լիովին գործում են, եւ պետք է իր դիրքորոշումները ավելի ակտիվ ներկայացնի: ԼՂ հակամարտությունը կոնֆլիկտի միակ գոտին է, որտեղ մարդու իրավունքների հանձնակատարն ու իր ներկայացուցիչները չեն եղել, մինչդեռ դա կարեւոր հարց է թե ԼՂՀ-ում իրական վիճակի մասին պատկերացումը տեղում կազմելու, թե ԼՂՀ-ն կոնվենցիայի գործողության տարածքում ներգրավված տեսնելու առումով, հատկապես, որ Լեռնային Ղարաբաղը միակողմանի կարգով միացել է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիային»՝ հանդիպման մասին ասաց Հերմինե Նաղդալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ