Քննարկվում է Գյումրիից «Պոբեդա» ավիաընկերության թռիչքների հաճախականության հարցը։ Այս մասին հունվարի 26-ին՝ կառավարության նիստից հետո, ասել է Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ «Պոբեդա» ավիաընկերությունը գոհ է չվերթներից։ «Այս մասին է վկայում օդանավերի գերբեռնվածությունը։ Վաճառվում է տոմսերի գրեթե 100 տոկոսը։ Մենք քննարկում ենք թռիչքների հաճախականության հարցը»,– նշեց Ավետիսյանը։