News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Երեւանում հունվարի 25-ի երեկոյան տեղացած ձյունը շատ երեւանաբնակների համար անհարմարություններ էր ստաղծել. մինչ աշխատանքի վայրում գտնվող քաղաքացիները անհանգստանում էին՝ ինչպես ձյունառատ փողոցներով հասնել տուն, Paragliding in Armenia-ի մի խումբ երիտասարդներ պահը ճիշտ են օգտագործել. սպասել են, որպեսզի երեւանյան փողոցներում երթեւեկությունը դադարի եւ դահուկ են քշել: 

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Paragliding in Armenia-ն տեսահոլովակ է տարածել, որտեղ երեւում է՝ ինչպես է երիտասարդը դահուկ քշում Երեւանի փողոցներից մեկում:

Նշենք, որ երեկ երեկոյան տեղացած ձյան հետեւանքով մայրաքաղաքի շատ փողոցներ չեն մաքրվել, աղ եւ ավազ չի լցվել, որի հետեւանքով բազմաթիվ վթարներ են եղել, որոնք էլ դարձել են խցանումների պատճառ:

Տպել
Ամենաշատ