News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ ընթացակարգի, իմունիտետի, ինստիտուցիոնալ հարցերով հանձնաժողովը միաձայն ընդունել է ԵԽԽՎ հասցեին կոռուպցիայի համար մեղադրանքների հարցով հայտարարությունը։

Փաստաթղթում նշվում է, որ վերջերս լրատվամիջոցներում Խորհրդարանական վեհաժողովի որոշ գործող ու նախկին անդամների հասցեին կոռուպցիայի մեջ մեղադրանքներ էին հայտնվել, ինչը վնասում է կազմակերպության իմիջին ու դրա յուրաքանչյուր անդամի հեղինակությանը։ Մի քանի խորհրդարանական պատվիրակություններ մտահոգություն են հայտնել այդ իրավիճակի կապակցությամբ ու կոչ արել արագ ու վճռական արձագանքել։

«Պատասխանելով Խորհրդարանական վեհաժողովում մի քանի ազգային պատվիրակությունների ու ԽՎ մեծաքանակ անդամների հարցումներին, նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում աշխատող միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ահազանգերին՝ հանձնաժողովը մտադիր է հստակ ազդանշան ուղարկել այն մասին, որ մտադիր չէ հանդուրժողականություն դրսեւորել կոռուպցիայի որեւէ ձեւերի հանդեպ»,- ասվում է հայտարարւոթյան մեջ։

Ավելին, հանձնաժողովը պատրաստ է խստացնել վարքագծի կանոններն ու մեխանիզմները, որպեսզի կանխի ենթադրյալ խախտումները։ Հանձնաժողովը կոչ է անում Վեհաժոողովի բյուրոյին ստեղծել անկախ մարմին Վեհաժողովի աշխատանքը գնահատելու նպատակով հետաքննություն իրականացնելու համար։ Դրա նպատակն է լինելու լույս սփռել «կոռուպցիային նպաստող քողարկված քաղաքականության վրա»։ Հանձնաժողովի անդամների կարծիքով դա միակ միջոցառումն է, որը վերջ կտա անպատժելիությանը ու կվերականգնի վստահությունը ԵԽԽՎ որոշումների հանդեպ։ Ընդ որում հանձնաժողովը պատրաստ է խորհրդակցություններ տրամադրել, որպեսզի այս մարմինը կարողանա կատարել դրված խնդիրը։

Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից պատվիրակների կաշառման դեպքերի մասին։

Միլանի դատախազությունն էլ վերջերս գործ է հարուցել ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեի դեմ։ Այդ սկանդալային գործում հիշատակվում է նաեւ Պեդրո Ագրամունտի անունը։ Ագրամունտը ու ԵԽԽՎ տարբեր խմբերի ղեկավարներ, նաեւ տարբեր պատգամավորներ ներգրավված են եղել Բաքվի շահերը սպասարկելու համար Ադրբեջանից 3 մլն եվրո կաշառք ստանալու մասին սկանդալային պատմության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ