News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուրս գալը ՀՀԿ-ից ոչ մի ազդեցություն չի ունենա կուսակցության ապագա գործունեության վրա: Այսպես է կարծում Երեւանում NEWS.am-ի անցկացրած հարցման մասնակիցների մեծ մասը։

«Հովիկներ շատ կան Հանրապետականում եւ կարող են ազատ փոխարինել նրան»,-ասաց քաղաքացիներից մեկը:

«Ինքը տենց ազդեցիկ դեմք էլ չէր»,- կարծիք հայտնեց մյուսը:

Հարցին, թե Հովիկ Աբրահամյանի կուսակցությունից դուրս գալու պատճառը ո՞րն է, հարցվածների մեծ մասը կարծիք հայտնեց, որ խնդիրը ներկուսակցական անհամաձայնություններն էին։

«Երեւի, նեղում էին էլի»,– ասաց մի տղամարդ։

Պարզվում է՝ մեր համաքաղաքացիների մեծ մասը, անկախ տարիքից ու սեռից, հետաքրքրվում է քաղաքականությամբ։ Հարցվածներից միայն մեկն ասաց, որ իրեն այդ թեման չի հետաքրքրում. «Իմ կուսակցությունը իմ թոշակն է, որ բարձր լինի, լավ ապրենք»։

Տպել
Ամենաշատ