News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը լինելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուշադրության կենտրոնում։

Հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարն ընդգծել է, որ հասարակության հետ ակտիվ համագործակցություն է զարգանում, պլանավորվում են նոր ծրագրեր։ Հատուկ տեղ է հատկացվում ՄԻՊ–ի գրասենյակին, իրականացվում են Թումո կենտրոնի հետ համատեղ ծրագրեր։

«Ժամկետային ծառայությունը պետք է ոչ միայն Հայրենիքի առաջ պարտքի կատարում լինի։ Պետությունը պետք է նպաստի երիտասարդների կրթությանն ու զարգացմանը»,– ասել է նախարարը՝ հավելելով, որ պլանավորվում է ակտիվ համագործակցություն վարել այլ կազմակերպությունների հետ։

Նախարարի խոսքով՝ զորակոչի գործընթացի կազմակերպումը բարելավելու աշխատանքներ են կատարվելու։ Պլանավորվում է նաեւ համակարգչային հաշվառման համակարգի ներդրում։

Նվաճումների թվում նախարարն առանձնացրեց կոշիկների որակի խնդրի բարելավումը։ «Ուզում ենք, որ հայկական արտադրության զինվորական կոշիկը բրենդ դառնա, որպեսզի այն կրեն ոչ միայն զինվորականները, այլ նաեւ քաղաքացիական անձինք»,– ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ մինչեւ տարեվերջ կստեղծվի նոր մոդել, որն ավելի հարմարավետ կլինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ