News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ռուսական սպառազինման մատակարարումների մասին համաձայնագիրը իրականացվում է գրաֆիկին համապատասխան։ Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, անցած տարվա ընթացքում առաջնագիծը համալրվել է տեխնիկայով, դիտարկման՝  այդ թվում գիշերային տեսանելիության ու կրակ վարելու համակարգերով։ Սպառազինման մատակարարումների վերաբերյալ Ռուսաստանի հետ համաձայնագրի իրականացումը որոշակիացնելու խնդրանքին Վիգեն Սարգսյանը պատասխանել է, որ չի կարող որեւէ բան հայտնել սպառազինման տեսակների մասին, քանի որ դա գաղտնի տեղեկատվություն է։ «Կարող եմ միայն ասել, որ մի մասն արդեն փոխանցվել է Հայաստանի ԶՈՒ-երին։ Մնացածը կատարվում է գրաֆիկի համապատասխան, ու մենք հետամուտ ենք, որ շուտ ստանանք այդ սպառազինումը, որը էլ ավելի կբարձրացնի մեր բանակի մարտունակությունը»,- նշել է նախարարը։ Նրա խոսքով, ծրագիրը շարունակելու մասին բանակցությունները կշարունակվեն, ու ռուսական շուկայից բացի Հայաստանը իր ունեցած կարիքները բավարարելու հնարավորություններ է փնտրում նաեւ այլ շուկաներում։

Պատասխանելով բանակի մարտունակության մասին հարցին՝ նախարարը շեշտեց, որ անկասկած, եւ անցած տարվա ապրիլի իրադարձությունները հաստատում են դա, հայկական ԶՈՒ-երը շատ մարտունակ են, պրոֆեսիոնալ, համալրված հարուստ ռազմական փորձ ունեցող զինծառայողներով։ «Խնդիրն այլ է։ Պետք է կարողանալ լուծել ռազմավարական ու մարտավարական խնդիրներ։ Պետք է առաջ նայել, ու ԶՈՒ-երը պետք է ավելի արագ զարգանան, քան իրավիճակը»,- նշեց նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ