Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) նախօրեին չէր ներկայացել ՀՀԿ խորհրդի նիստին: Նրա անունը չի եղել այն անդամների թվում, որոնք դուրս են եկել խորհրդի կազմից: Ամենայն հավանականությամբ, Մհեր  Սեդրակյանն այսօր էլ կներկայացնի կուսակցությունից դուրս գալու դիմումը:

NEWS.am-ի տեղեկություններով` ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանը չի լքի կուսակցությունը, ավելին` նա լծվելու է իր հիմնական առաքելությանը` կուսակցության օգտին ձայն ապահովելու գործին: Բեգլարյանը երեկ  ներկայացել էր եւ գործադիր մարմնի, եւ խորհրդի նիստերին:  Նա  հրաժարվեց պատասխանել վերջին  իրադարձությունների, ինչպես նաեւ իր թեկնածությունը առաջադրելու վերաբերյալ մեր հարցերին:

Հիշեցնենք, որ նախօրեին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կուսակցությունը լքելու մասին` շեշտելով, որ շարունակելու է քաղաքական գործունեությունը: Ըստ տարածված տեղեկությունների` Հովիկ Աբրահամյանը եւ Մհեր Սեդրակյանը իրենց  որդիներին ցանկանում են խորհրդարան անցկացնել ԲՀԿ-ի ցուցակով: