News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսային` Արմեն Հարությունյանին այսօր Տարոն Մարգարյանն ազատել է Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնից:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևանի քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին ազատել է աշխատանքից:

Երևանի քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Գրիգորյանը:

Տարածաված լուրերի համաձայն` Մհեր Սեդրակյանն առաջիկայում դուրս է գալու Հանրապետական կուսակցութունից, իսկ որդու թեկնածությունը առաջադրելու է ԲՀԿ-ի ցուցակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ