News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան պատճառը «սուր սրտային անբավարարություն՝ չճշտված, թոքային այտուցը» Այս մասին NEWS.am_ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Սարգիս Ափինյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր, ընտանիքի կրտսեր զավակը:

Տպել
Ամենաշատ