News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է հունվարի 23-27-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 101,377,704 դոլար 485.74 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 104,337,394 ԱՄՆ դոլար 486,80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,845,862 եվրո 518.59 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 8,769,576 եվրո 523.2 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 701,125,021 ՌԴ ռուբլի 8,12 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 303,077,148 ՌԴ ռուբլի 8,22 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 22.1 մլն ԱՄՆ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ