News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պլատինին ու Բլատերը հեռացան, բայց նրանց հեղափոխական, նորարարական մտքերը դեռ շարունակում են  իրագործվել: Շատ քննարկվեց՝ արդյոք Եվրո 2016-ի փոխված ձեւաչափը արդացրե՞ց իրեն, թե՞ ոչ: Հիմա էլ պարզ դարձավ, որ  առաջին անգամ Եվրոպայում կանցկացվի Ազգերի լիգան: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում:

Ազգերի լիգան անցկացվելու է երկու տարին մեկ՝ կենտ թթ-ին: 55 թիմեր բաժանվելու են չորս դիվիզիոնների: A դիվիզիոնում լինելու են UEFA-ի վարկանիշով 12 լավագույն հավաքականները, B-ում մյուս 12,  հետո C-ում եւ վերջում ամենաթույլ 16 թիմերը հայտնվելու են D դիվիզիոնում:

Թիմերի կբաժանվեն խմբերի: Հաղթողը կլինի A դիվիզիոնից: Մյուս դիվիզիոնների հաղթողները Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում կհայտնվեն ավելի բարձր դիվիզիոնում, իսկ վերջին տեղեր զբաղեցրածները՝ ցածր, բացի D դիվիզիոնից:

Եվրո 2020-ի նախընտրական փուլը կսկսվի 2019-ի գարնանը: 10 խմբերի լավագույն 2 թիմերը դուրս կգան Եվրո: Այլեւս չի լինի երրորդ՝ անցումային տեղ: Իսկ այժմ ուշադիր… մյուս 4 թիմերը, որոնք պետք է մասնակցեն Եվրոյին, կլինեն բոլոր դիվիզիոնների հաղթողները: Շատ հնարավոր է, որ A  դիվիզոնի հաղթողն արդեն իր տեղը Եվրոյի նվաճած լինի ընտրական փուլից: Տրամաբանական է նաեւ, որ A դիվիզիոնի բոլոր թիմերը ընտրական փուլից դուրս գան Եվրո, այդ դեպքում այդ տեղը բաժին կհասնի B դիզիոնի թիմին:

Մրցաշարի առավելություններ

Ազգերի լիգայի շնորհիվ գրեթե կվերանան ընկերական հանդիպումները: Շատ ընկերական հանդիպումներ անցնում են են առանց դրամատիկ պայքարի: Պարզապես թիմերն իրենց համար սպարինգ զույգ են գտնում եւ մարզվում: Ազգերի լիգայի խաղերը կլինեն ավելի թեժ, քանի որ կխաղան ուժերով հավասար թիմեր:  Ուժեղագույները միմյանց հետ կչափեն ուժերը, իսկ թույլ թիմերը ստիպված չեն լինի խայտառակություն ապրել, ինչպես դա հաճախ լինում է նախըտրական փուլում թույլ թիմերի հետ:

Թույլ թիմերը դիվիզիոնում հաղթելիս՝ հնարավորություն կստանան հանդես գալ Եվրոպայի առաջնությանը, որը նրանց դժվար հաջողվեր ընտրական փուլում:

Կան նաեւ բացասական կողմեր

Ընկերական հանդիպումներին ֆուտբոլային ֆեդերացիաները հիմնականում գումար են աշխատում: Ստացվում է, որ նրանք կզրկվեն դրանից: Հասույթը կգնա UEFA:

Շատ հնարավոր է, որ չափից դուրս ծանրաբեռնված լինելու պատճառով, շատ թիմեր, այս մրցաշարում չխաղացնեն  առաջատար խաղացողների, քանի որ Եվրո դուրս գալն ավելի հեշտ է նախընտրական փուլով:

Սա ինչ-որ տեղ կնվազեցնի Աշխարհի առաջնության  հանդեպ հետաքրքրությունը: Մեկ տարվա մեջ Եվրոպայի երկու ընտրական մրցաշար, հետո Եվրոպայի առաջնություն….

Ինչ վերաբերում է Հայաստանին…

Այս պահին մենք գտնվում ենք վերջին՝ D դիվիզիոնում հետեւյալ հավաքականների հետ՝ Էստոնիա, Բելառուս, Վրաստան, Լատվիա, Ֆարերներ, Ղազախստան, Մոլդովա, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Կոսովո, Լիխտենշտեյն, Մալթա, Սան-Մարինո, Ջիբրալթար:

Մի կողմից, իհարկե, ցավալի է, որ ամենաթույլ թիմերի հետ ենք հայտնվել, բայց եթե հպարտությունը մի կողմ դնենք, սա շատ լավ հնարավորություն է այս դիվիզիոնում հաղթելու եւ մեկնելու Եվրոյին:

Վերջնական թիմերը կդասավորվեն ըստ դիվիզիոնների այս տարվա նոյեմբերին, երբ կավարտվի ԱԱ-ն ընտրական փուլը: Ստացվում է, որ մենք լավ կանենք չբերելավենք մեր վարկանիշը,  որպեսզի խաղանք թույլ թիմերի հետ:

Ժամանակին կար Ազգերի լիգա` ՄԱԿ-ին նախորդող միջազգային կազմակերպությունը, որին մասնակցում էի 58 երկրներ: Այդ կազմակերպությունը երկար կյանք չունեցավ:

Թե որքանով հաջողված կլինի եւ որքան կապրի Ֆուտբոլային Ազգերի լիգան, ցույց կտա ժամանակը:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ