Հայաստանի ՊՆ-ն արդեն քայլեր է ձեռնարկում կիբերբանակի ստեղծման ծրագրի իրականացման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ ու հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը հունվարի 30-ի մամուլի ասուլիսի ժամանակ։
NEWS.am -ի թղթակցի այն հարցին, արդյոք ծրագրվում է պաշտոնական հիմքերով կիբերբանակ ստեղծել, նա պատասխանել է, որ նախապայմաններ կան։ Մի քանի նորակոչիկներ արդեն ներգրավվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Բայց մեր երկրում այս ուղղությունը դեռ նոր է ստեղծվում։
Մինչդեռ ԱՄՆ-ում ու մի շարք եվրոպական երկրներում կիբերտարածքի անվտանգության կարեւորությունը արդեն վաղուց ցամաքային, օդային, ջրային տարածքների պաշտպանության հետ նույն մակարդակի վրա է ՝ այնտեղ գործում են հատուկ հակացանցահենային ստորաբաժանոմներ։ Նույնատիպ հակացանցահենային թիմեր կան նաեւ մեր հարեւանների՝ Ադբեջանի ո ւ Վրաստանի մոտ։
Իսկ մեր դեպքում մի շարք էնտուզիաստներ, որոնք միավորվում են ու ընդհատակյա ձգտում արտացոլել չարագործների հարձակումները, նշեց Սամվել Մարտիրոսյանը։ Փորձագետը կարծում է, որ մեզ որոշակիորեն չէր խանգարի դա պաշտոնական մակարդակ դուրս բերել, ի վերջո խոսքը պետական կառույցների գաղտնի տեղեկությունների ու մեր քաղաքացիների անձնական տվյալների մասին է։ Իհարկե ամեն ինչին ժամանակ է պետք։ Չնայած տեղեկատվական անվտանգության մշակույթը մեր երկրում թույլ զարգացած է, մենք ճիշտ ուղղությամբ ենք առաջ շարժվում, շեշտել է նա։