News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայ գիտնականները փորձարկում են արեւային էներգիայով ջրի մաքրման ռուսական կայանը։ Ինչպես NEWS.am–ին հայտնել է նախագծի հայաստանյան թիմի ղեկավար, Ազգային ագրարային համալսարանի Հիդրոմելեորացիայի, հողաշինարարության եւ հողային կադաստրի ֆակուլտետի դեկան Գագիկ Եղիազարյանը, կայանը ենթադրում է ջրի մաքրում գոլորշիացման եւ նստվածքների հեռացման միջոցով:

Ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Ձեռնարկությունների զարգացման աջակցության հիմնադրամը (Բորտնիկի հիմնադրամ)։ Ռուսական կողմից նախագծին մասնակցում է կայանը նախագծող «Խիմլաբ» ընկերությունը։ Ծրագիրն ընտրվել է Հայ-ռուսական կիրառական հետազոտությունների համատեղ մրցույթում:
Հայ գիտնականների կողմից նախատեսված փորձարկումները կատարվելու են Հայաստանում (սարքի պատրաստման աշխատանքները ցանկացել է ստանձնել ռուսական կողմը):

Ծրագրի ֆինանսավորումը հայկական խմբի համար կատարվելու է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից:
«Այս կայանի արտադրողականությունը համեմատաբար փոքր է՝ ժամում 50 լիտր ջուր։ Իհարկե, խոշոր գյուղատնտեսական տնտեսության կամ ընկերության համար սա չափազանց քիչ է, սակայն փորք տնտեսությունների կամ մասնավոր տների համար՝ լրիվ բավական է։ Աշխարհում նման բազմաթիվ կայաններ կան, սակայն մեր ռուսաստանցի գործընկերները որոշել են այն դարձնել ավելի խնայողական։ Այդ պատճառով մենք կայանի վրա կտեղադրենք ոչ միայն գազի վառարան, այլեւ՝ արեւի ամբարիչ», – հավելել է Եցիազարյանը։
Շուտով Ագրարային Համալսարանի մասնագետները կայանը փորձարկեն աղտոտվածության բարձր ռիսկային շրջաններում՝ հանքավայրերի մերձակա գետերի, Արարատյան դաշտավայրի աղային հողերի ցամաքուրդային ջրերի մաքրման համար։ Ծրագիրը նախատեսված է 2017-18 թվականների համար:

«Մենք ցանկանում ենք ցուցադրել կայանի առավելությունները, առաջին հերթին՝ էներգախնայողությունը։ Փորձարկումների արդյունքներով ռուսաստանցի գործընկերների հետ կկազմենք տեխնիկատնտեսական հիմնավորումնը։ Դրանից հետո կարող ենք մտածել նաեւ ավելի խոշոր կայանների մասին։ Օրինակ՝ Երեւանի կեղտաջրերի աէրացիոն կայանի համար։ Որքան էլ կարողանանք մաքրել ջուրը, թեկուզ քիչ՝ արդեն լավ է։ Բնապահպանության մեջ «շատ» չի լինում», – նշել է Գագիկ Եղիազարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ