News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ կոռուպցիան ստանում է արյան տեսք: Այս մասին Հայաստանում մեկնարկած «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավի մասին ազդարարող ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

«Կոռուպցիոն խնդիրները 2 մակարդակի են՝ հանրային սեկտորի մանր կոռուպցիա, եւ, որ ավելի վտանգավոր է, քաղաքական կոռուպցիա: Բայց մենք հույս ունենք, որ հետեւողական աշխատանքի եւ ՀՀ միջազգային գործընկերների աջակցությամբ հնարավոր կլինի արդեն 1-2 տարում կոռուպցիայի դեմ պայքարի զգալի տարբերություն զգալ: Այս համատեքստում շատ կարեւոր է ապօրինի հարստացման քրեականացումը: Մենք պետք է հասնենք նրան, որ Հայաստանում ապօրինի հարստացումը քրեորեն հետապնդվի կամ, ինչպես ասում են, խոշոր ձկներին գլխից բռնեն»,-ասաց նա:

Կարեն Զադոյանը կարծում է, որ քաղհասարակության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում կատարված աշխատանքների արդյունքում կառավարությունն այսօր քաղաքական կամք ունի վարչական կոռուպցիան Հայաստանում նվազագույնի հասցնելու, որի արդյունքները տեսանելի կլինեն 1,5-2 տարիների ընթացքում եւ միջազգային կառույցների սանդղակներում դա կարտահայտվի արդեն հաջորդ տարի:

«Վարչական կոռուպցիայի վերացման կամ նվազեցման եղանակները կիրառվում են տարբեր երկրներում, ուղղակի պետք է հետեւողական լինել: Դա իրավական ակտերի, ընթացակարգերի պարզեցումն է եւ շփումների նվազեցումը պետական պաշտոնյաների, հանրային ծառայողների եւ քաղաքացիների միջեւ»,-նշեց նա հավելելով, որ քաղաքական կոռուպցիայի վերացման համար պետք է լուրջ միջոցներ ներդնել, ինչը տարիներ շարունակ բարձրաձայնվում է քաղհասարակության կողմից:

Կարեն Զադոյանի խոսքով, ԵՄ-ի աջակցությամբ այս հարցում էլ հնարավոր է եղել բեկում մտցնել. «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ կոռուպցիան ստանում է արյան տեսք: Դրանից հետո ավելի առարկայական դարձան քաղհասարակություն- կառավարություն շփումները: Մեր երկրի նախագահը մի առիթով ասաց, որ խոշոր ձկներին պետք է գլխից բռնել: Ապօրինի հարստացման քրեականացումը կտա այդ հնարավորությունը: Ազդարարների ինստիտուտները, որոնք ապահովելու են անձի գաղտնիության պահպանումը, ինֆորմացիայի փոխանցման մասով, կնպաստի դրան»:

«Կոռուպցիոն խնդիրները 2 մակարդակի են՝ հանրային սեկտորի մանր կոռուպցիա, եւ, որ ավելի վտանգավոր է, քաղաքական կոռուպցիա: Բայց մենք հույս ունենք, որ հետեւողական աշխատանքի եւ ՀՀ միջազգային գործընկերների աջակցությամբ հնարավոր կլինի արդեն 1-2 տարում կոռուպցիայի դեմ պայքարի զգալի տարբերություն զգալ: Այս համատեքստում շատ կարեւոր է ապօրինի հարստացման քրեականացումը: Մենք պետք է հասնենք նրան, որ Հայաստանում ապօրինի հարստացումը քրեորեն հետապնդվի կամ, ինչպես ասում են, խոշոր ձկներին գլխից բռնեն»,-

Տպել
Ամենաշատ