Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հապշտապ հրաժարվել է գերեվարված զինծառայողից:
Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների տարածած Ադրբեջանի պաշտպանության նախարարության արտակարգ հայտարարության՝ փետրվարի 1-ին գերի ընկած Էլնուր Հուսեյն Զադեն «զինծառայության ժամանակ պարբերաբար խախտել է զինվորական կարգապահությունը, ծառայության չի ներկայացել, իսկ հետագայում Զինված ուժերի շարքերից զորացրվել է եւ ներկայումս չի ծառայում Ադրբեջանի ԶՈւ-ում»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ի զինծառայող Էլնուր Հուսեյն Զադեն գերեվարվել է Լեռնային Ղարաբաղի տարածք դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ: