News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ դպրոցականները պետք է շատ սպորտով զբաղվեն։ Այս մասին ասված է մանկապատանեկան սպորտի զարգացման ռազմավարության մեջ, որը հավանություն է ստացել փետրվարի 2-ին կառավարության նիստում։ 

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության գնահատմամբ՝ դպրոցականների միայն 12 տոկոսն է կանոնավոր կերպով սպորտով զբաղվում, այնինչ, օրինակ, Ռուսաստանում՝ 37.5 տոկոսը։ ԱՀԿ գնահատականներով 5-17 տարեկան մանուկներին եւ պատանիներին օրական 60 րոպե ֆիզիկական ակտիվություն պետք է բաժին հասնի։ Այդուհանդերձ դպրոցների վատ կահավորման պատճառով մարմնամարզության դասերը բավարար ծանրաբեռնվածությամբ չեն ընթանում։ Այդ հարցերի լուծման համար մանկական սպորտի տարածման քարոզչություն կկազմակերպվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ