News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը,․ Ռուսաստանն ու Իսրայելը կկարողանան պայմանավորվել ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ճակատագրի վերաբերյալ, որին Բաքվի հարցումով ձերբակալել էին Մինսկում։

«Եթե Իսրայելը, Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեն, մենք կանենք այնպես, ինչպես նրանք կպայմանավորվեն․․․Իսրայելը, Ադրբեջանն ու Ռուսաստանը կամ պայմանավորվել են, կամ կպայմանավորվեն այս մարդու ճակատագրի վերաբերյալ, նրանք շատ սերտ համագործակցում են։ Իսրայելը սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ, եթե Իսրայելը ցանկանա, այդ մարդու գլխից մի մազ անգամ չի պակասի»,- ասել է Բելառուսի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Լուկաշենկոյի խոսքով, Լապշինն «այդքան էլ սարսափելի հանցագործություն չի գործել»։

Դեկտեմբերի կեսին Լապշինը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցումով, որտեղ նրան ԼՂՀ այցելության համար ընդգրկել էին «սեւ ցուցակում»։ Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհի որևէ երկրում եթերային տաղավարներում դիմակներ չեն կրում. ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին
Լուրջ մտահոգություն է առաջացնում հայաստանյան հեռուստաընկերությունների, առցանց լրատվամիջոցների և առանձին լրագրողների նկատմամբ ՀՀ պարետատան որոշմամբ վարչական վարույթներ հարուցելու...
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է քննադատությունների կենտրոնում մնալ. «Մեդիա պաշտպան»
Մամուլի հրապարակումների համաձայն` Երևանի քաղաքապետարանում Քովիդ 19 վարակակիրները…
«Լրագրողներն առանց սահմանների» կոչ են անում Բաքվին դադարեցնել Արլեմ Դեզիրի թեկնածության արգելափակումը
«Մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի նրա մանդատը կարեւոր է ԵԱՀԿ տարածքում մեդիայի պաշտպանության համար․․․
Անտուն տղամարդը կողոպտել է CNN-ի թղթակցին Բրազիլիայում՝ դանակով սպառնալով նրան ուղիղ եթերում
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Սան Պաուլոյում, երբ Մասեդոն եւ նրա թիմը նկարահանում էր ռեպորտաժ Տետե գետի մակարդակի բարձրացման մասին․․․
Տեղի ունեցածը իրավապահ մարմնի կողմից լիազորությունների չարաշահում է. ՀԿ-ները՝ «Արմնյուզ» եւ «TV5» այցելության մասին
Իշխանությունները պետք է առավել նրբանկատություն ցուցաբերեն...
Ոստիկանությունը հերթական անգամ օգտագործվում է լրատվականի և լրագրողի դեմ. «Մեդիա պաշտպան»
Հորդորում ենք դադարեցնել այս արատավոր պրակտիկան, հետամուտ լինել լրատվականների դեմ ֆիզիկական և կիբեր հարձակումների դեպքերը բացահայտելու…