News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը օրինագիծ է մշակել, համաձայն որի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից այն միգրանտները, որոնք աշխատանքային պայմանագիր չունեն, կվտարվեն Ռուսաստանից։ Բացի այն, նախատեսված է նաեւ դրամական տույժ։ Բացառություն են կազմում Բելառուսի քաղաքացիները, որոնք ազատված են «միգրանտի քարտ» ունենալու անհրաժեշտությունից, գրում է «Известия» թերթը։

Ներկայում աշխատանքային միգրանտները ԵՏՄ երկներից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղըրղըզստանից, Ղազախստանից եւ Ռուսաստանից, ազատված են միության անդամ պետություններում աշխատանքի թույլտվություն ստանալու պարտավորությունից։ Աշխատանքի տեղավորման երկրում միգրանտի գտնվելու ժամկետը որոշվում է աշխատանքային պայմանագրի ժամկետով։ Սակայն պատասխանատվություն դրա բացակայության համար նախատեսված է միայն աշխատանքային, բայց ոչ՝ միգրացիոն օրենսդրությամբ։

Նոր օրենքը, այն մշակողների կարծիքով, անհրաժեշտ է ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու ժամկետները վերահսկելու համար։ Նախագիծը նաեւ ենթադրում է տուգանք միգրանտի մոտ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի բացակայության դեպքում՝ 2–ից  մինչեւ 5 հազար ռուբլիի չափով, ինչպես նաեւ վարչական վտարում Ռուսաստանի սահմաններից դուրս։ Պաշտոնյաների համար աշխատանքային պայմանագրի բացակայության համար տուգանքը կկազմի 25-50 հազար ռուբլի, իրավաբանական անձնաց համար՝ 250-800 հազար ռուբլի կամ գործունեության դադարեցում 14-ից 90 օր ժամկետով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ