News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Փետրվարի 1-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի հետ Արցախի տարածք ներթափանցած եւ եւգերեվարված ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է: Ազգային անվտանգության ծառայության տվյալով՝ Էլնուր Հուսեյնզադեն հետախուզական վաշտի ծառայող է: ԱԱԾ–ն հրապարակել է նրա լուսանկարը, որում երեւում է, որ ադրբեջանցին անվնաս է։

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր հերթական անգամ նիստ էր հրավիրել` փորձելով վերջապես լուծում տալ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի հարցին: Մինչեւ նիստի սկսվելը` լրագրողները զրուցել են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որն ընդունել է` կուսակցության ներսում անհամաձայնություն կա` առանձին ցուցակով մասնակցել ընտրություններին, թե դաշինքով:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ կուսակցությունը վերջերս լքած Անահիտ Բախշյանին եւ Ստյոպա Սաֆարյանին: Իրենց ընտրությունն է, ասել է «Ժառանգության» ղեկավարը, այնուամենայնիվ, որակումներից չի խուսափել:

Նիստը տեւել է մոտ 4 ժամ: Զարուհի Փոստանջյանը, որն ընտրություններին առանձին մասնակցելու գլխավոր ջատագովն էր, դուրս եկավ կուսակցության գրասենյակից եւ քննարկմանը չմասնակցեց։ Դրանից արդեն պարզ դարձավ, որ ամենայն հավանականությամբ, հաղթել է Արմեն Մարտիրոսյանի թեւը, որը կողմ էր ընտրություններին դաշինքով մասնակցելուն: Ավելի ուշ կուսակցության փոխնախագահն այս ենթադրությունը հաստատեց լրագրողների հետ զրույցում: 

Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո ՀՀԿ-ն լքել են նրա մտերիմները: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ավանդաբար ըկնկալվել է Հովիկ Աբրահամյանի կադր: Այսօր լրագրողները նախարարից հետաքրքրվել են` արդյոք ինքն էլ չի պատրաստվում հեռանալ Հովիկ Աբրահամյանի թիմի հետ: Արփինե Հովհաննիսյանը վստահեցրել է` ինքը ոչ թե Հովիկ Աբրահամյանի, այլ Հանրապետականի թիմից է եւ ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ: Նախարարը համաձայն չէ շրջանառվող այն կարծիքի հետ, թե իշխանությունը ճաքեր է տալիս, նա խորհուրդ է տվել` սպասեք` ինքներդ կհամոզվեք:

Անդրադառնալով խոսակցություններին, թե Հանրապետականից հեռացողներին պատկանող ընկերություններում ստուգումներ են սկսվել, Արփինե Հովհաննիսյանն ասել է` նման բան չկա:

Ազգային ժողովի պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը մտադիր է վերադառնալ տուն եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքի կազմում: Այս մասին Ուրիխանյանը հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը:

«Ծառուկյան» դաշինքում այս տեղեկությունը դեռ չեն հաստատում, ավելին, մամուլը գրում է, որ Գագիկ Ծառուկյանը չի ուզում Ուրիխանյանին տեսնել իր դաշինքում այն բանից հետո, երբ նրա հաղորդման հիման վրա շորթման մեղադրանք առաջադրվեց լրագրող Անի Հովհաննիսյանին: Ասում են` Ծառուկյանը պայման է դրել` Ուրիխանյանին ցուցակում կընդգրկի, եթե նա հետ վերցնի բողոքը, չի ուզում` իր ցուցակում այսպես ասած «գործ տվողներ» լինեն: Վերջին ձեւակերպումն Ուրիխանյանին բարկացրել է:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գյումրիում էր, որտեղ ներկայացրել է Շիրակի զարգացման 10 մլն դոլարանոց ծրագիրը: Կարեն Կարապետյանի ընտանիքն անձամբ այդ ծրագրում ներդրում է ունենալու:

Գյումրիում, սակայն, թերահավատ են, մինչեւ հիմա Կառավարությունը երբեք խոստացել, բայց այդպես էլ լրջորեն չի զբաղվել Գյումրիի զարգացմամբ: Նրանք Կարեն Կարապետյանից հետաքրքրվել են` ինչ երաշխիքներ կան, որ նույնը չի կրկնվի: Վարչապետին այս հարցը զայրացրել է:

Ընդհանրապես Կարեն Կարապետյանն այսօր բավական նյարդային էր լրագրողների հետ շփման մեջ, նրան բարկացնում էր լրագրողների վատատեսական հարցերը, նույնիսկ դեմքերի արտահայտությունը:

Հայտնի է 2016թ. Հայաստանի ամենախոշոր հարկատուների ցանկը: Այն գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որն անցած տարի պետբյուջե է վճարել ավելի քան 42 մլրդ դրամի հարկ: Երկրորդ հորիզոնականում «Գրանդ Տոբակոն» է` 22,5 մլրդ դրամ: Երրորդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է` մոտ 17 մլրդ դրամ: Չորրորդ հորիզոնականում «Որոտանի հիդրոէլեկտրակայանների» համալիրն է` 15.5 մլրդ դրամ եւ հինգերորդ հորիզոնականում Սամվել Ալեքսանյանի` «Ալեքս Գրիգը», որը նախորդ տարի պետբյուջե մուտք է արել մոտ 15 մլրդ դրամի հարկ: Առաջին հնգյակում գտնվող ընկերությունների հարկերը հիմնականում նվազել են, աճել են միայն «Գրանդ Տոբակոյի» եւ ՀԷՑ-ի արդյունքները:

Ծաղկաձորի ճոպանուղին, պարզվում է, շահագործվում է տեխնիկական անվտանգության օրենսդրության պահանջների կոպտագույն խախտումներով։ Այս մասին ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Պարզվում է՝ ճոպանուղու շահագործողը արդեն 11 տարի է` հրաժարվում է ենթարկվել տեխնիկական անվտանգության փորձաքննության։ Թե ինչու է ԱԻՆ–ը հիմա հիշել այդ մասին, գիտի միայն ԱԻՆ–ը։

Ահա թե ինչու էին զորացրված զինծառայողների գրքույկներից վերջին օրերին զանգվածաբար ջնջվում ապրիլյան պատերազմին մասնակցելու մասին գրառումները: Կրթության եւ գիտության նախարարությունը ուսման վարձի 50 տոկոս զեղչ է արել բոլոր այն ուսանողների համար, որոնց զինգրքույկներում առկա է ապրիլյան պատերազմին մասնակցելու մասին նշում: Որոշումը տարածվել է բուհերի 475 ուսանողների համար: Հիշեցնենք, որ վերջին օրերին մի շարք զինծառայողներ դժգոհել են, որ իրենց զինգրքույկներից ջնջում են պատերազմին մասնակցելու մասին նախապես արված գրառումները:

Լոռու մարզում նախօրեին ձնաբուք է եղել, տասնյակ ավտոմեքենաներ մնացել են արգելափակման մեջ: https://news.am/arm/news/371230.html Փրկարարները մեծ դժվարությամբ են բացել ճանապարհը, նրանց աշխատանքները խոչընդոտել է ուժեղ քամին, որ Ճանապարհը բացելուց հաշված վայրկյաններ անց կրկին ձնով է լցրել այն:

Երեւանին հեղեղ է սպառնում: Նման ահազանգ են հնչեցնում ոլորտի մասնագետները: Մասնագետների այս ահազանգը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել «Բարեւ Երեւան» խմբակցությունը: Մասնագետները մտահոգություն ունեն, որ առաջիկայում եղանակի կտրուկ տաքանալու հետեւանքով ձնհալից առաջացող ջուրը կհեղեղի Երեւանին, քանի որ ոչ Հրազդանը, ոչ էլ Գետառը չեն կարողանա տեղափոխել այդ ծավալի ջուրը: Խմբակցության ղեկավարը խնդրել է տեղեկացնել, թե քաղաքապետարանն ինչ միջոցառումներ է ձեռնարկում կանխատեսվող աղետը կանխարգելելու նպատակով:

Դոլարի, ֆունտի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են: Փետրվարի 3-ին դոլարի փոխարժեքը կազմել է 485, եվրոյինը` 521, իսկ ֆունտինը` 606 դրամ: Ռուբլին թանկացել է եւ կազմել 8.16 դրամ:

Փետրվարի 4-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, եղանակը կսկսի տաքանալ փետրվարի 5-ին: Մայրաքաղաքում վաղը ցերեկը սպասվում է մինչեւ -3 աստիճան ցուրտ, գիշերը ցածրադիր գոտիներում ջերմաստիճանը կնվազի մինչեւ -20:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ