News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ես միեւնույն է չեմ հավատում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտնվի ԱՊԼ լավագույն քառյակում, իսկ «Չելսին» արժանիորեն է առաջին տեղում: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշել է www.sportfakt.ru կայքի գլխավոր խմբագիր, անգլիական ֆուտբոլի մասնագետ, Արթուր Պետրոսյանը, ով համագործակցում է հանրահայտ ՝ The Guardian պարբերականի հետ:

Սեպտեմբերի վերջին՝ հարցազրույցի ժամանակ ասացիր, որ «Սիթին» է գլխավոր ֆավորիտը չեմպիոնական մրցավազքում, իսկ «Չելսիին»  չէիր Հավատում: Ի՞նչ փոխվեց:

Չեմպիոնական մրցավազքը դեռ շատ հեռու է հանգուցալուծումից, թիմերին դեռ 15-ը պետք է խաղան, իսկ դա հավանական 45 միավորներ են: Եվ, եթե նայենք միայն այդ երկու թիմերին, ապա նրանց միջեւ տարբերությունը 9 միավոր է: Դա այդքան էլ մեծ տարբերություն չէ այսպիսի երկար տարածության ֆոնին: Ինչ վերաբերում է «Սիթիին», ապա աշնանային անկումը, որն եղավ թիմի մոտ, անսպասելի էր  բոլորի համար: Երկու բառով դրա պատճառները չես բացահայտի: Այստեղ է եւ անգլիական ֆուտբոլի յուրահատկությունը, որին Պեպ Գվարդիոլան իր իսկ խոստովանությամբ, անպատրաստ գտնվեց, եւ մտածողությունը: Մրցաշրջանի մեկնարկային 10 խաղերի  հաղթարշավից հետո, նույնիսկ պրոֆեսիոնալի մոտ չստացվեց խուսափել զգոնության կորստից, եւ մարզչի կույր հավատը Կլաուդիո Բրավոյի նկատմամբ, ով արդյունավետ սխալների քանակով հավասարը չունի ԱՊԼ-ում: Այնուամենայնիվ, «Սիթին» շարունակում է իր տիրապետության տակ ունենալ  լավագույն կատարողներին (որոնց միացավ Գաբրիել Խեսուսը, ով միանգամից հիմնական կազմից դուրս թողեց Սերխիո Ագուերոյին) եւ թիմն առաջադիմում է, ինչը հստակ երեւում էր եւ «Տոտենհեմի» դեմ խաղում, եւ գավաթային «Քրիսթալ Փելեսի», եւ առաջնության «Վեսթ Հեմի» դեմ խաղերում:

«Չելսին» միանգամայն արժանիորեն է գլխավորում աղյուսակը, բայց  նույնիսկ ինքը` Կոնտեն, խոստովանեց, որ նա հաջողակ գտնվեց տակտիկայի հարցում: Փորձեց մեկը, երկրորդը, երրորդը` ոչինչ չստացվեց: Սկսեց խաղալ 3-4-3 եւ հանկարծ ամեն ինչ սահուն ընթացավ: Իրադրությունը «Չելսիի» հետ ինչ-որ տեղ հիշեցնում է անցյալ տարվա «Լեսթերին»` բոլոր 11 խաղացողները սկսեցին խաղալ իրենց լավագույն ֆուտբոլը եւ այն, ինչը ոչ միշտ էր թվում տրամաբանական, դարձավ իրականություն: Օրինակ, ինչպե՜ս հուսալի խաղաց պաշտպանների եռյակը, որոնցից յուրաքանչյուրին դժվար կլինի անվանել մեծագույն: Ինչպե՜ս Վիկտոր Մոզեսը, ով ինչպես բոլորին թվում էր, արդեն ավարտել է լուրջ ֆուտբոլը` դարձավ անփոխարինելի աջ թեւում: Ինչպե՜ս Մարկոս Ալոնսոն իր համար նոր դերում հանկարծ դարձավ գուցե ամենաօգտակար խաղացողը ԱՊԼ-ում իր օգտակար գործողության գործակցով: Կուրտուան, Դիեգո Լոպեսը եւ Ազարն անցկացնում են փայլուն մրցաշրջան, իսկ դե, Նգոլոն Կանտեի խաղով չհիանալը շատ դժվար է: Նույնիսկ, երբ նա խաղում է քո սիրած թիմի դեմ…

Եթե այժմ  կանխատեսում անես, ո՞վ կլինի ըստ քեզ քառյակում:

Այլեւս չեմ անի կանխատեսում: Կասեմ միայն, որ այնտեղ կհայտնվեն 4-ը` այս պահի թոփ 5-ից: «Մանչեսթեր Յունայթեդին» նախկինի պես չեմ հավատում: Թիմի մոտ առաջընթաց չի նկատվում: Տեղ-տեղ նա ձգում է իր աստղերի անհատական վարպետության շնորհիվ, տեղ-տեղ՝ մրցակցի թուլության հաշվին, բայց համակարգված պատկերի տպավորություն չի թողնում: Ի դեպ, Մխիթարյանի խաղն այն քիչ լուսավոր կետերից է այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» մոտ:

Իսկ  «Լիվերպուլի»  անհաջող ելույթների մասին ի՞նչ կասես:

Հունվարյան 9 խաղերը աղետ դարձան այս թիմի համար: Հաշվի առնելով, որ «Լիվերպուլից» սկզբում դուրս մնաց մեկ առաջատարը (Կոուտինյոն), մեկնեց Աֆրիկա մյուսը (Մանեն), ոչ պակաս խնդիրներ ունեին Լալանան եւ Հենդերսոնը: Նրանց հավասարազոր փոխարինողներ չկան, պահեստայիններին նստած են անփորձ երիտասարդները. այստեղից էլ արդյունքը` միայն մեկ հաղթանակ («Փլիմութի» նկատմամբ չորորդ դիվիզիոնի): Բայց փետրվարին «Լիվերպուլն» ունի ընդամենը 3 խաղ, ամբողջ թիմն արդեն հավաքված է, վնասվածքները վերականգնվել են, Կլոպը կունենա բավականին ժամանակ, որպեսզի վերալիցքավորի խաղացողների «մարտկոցները» եւ հարվածային մթնոլորտում անցկացնի մրցաշրջանի վերջին հատվածը: «Չելսիի» հետ խաղը ցույց տվեց, որ հոգեբանական վիճակի առումով ամեն ինչ կարգին է, իսկ ֆիզիկական պատրաստվածությունը 10-14 օրերի ընթացքում պետք է վերադառնա աշնանային մակարդակին:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ