Հայաստանը պատրաստվում է մինչեւ 2020 թվականը էներգասպառումը կրճատել 37.4%-ով: 2020 թվականին ակնկալվող թիրախային էներգախնայողությունը գնահատվում է գումարային 40 միլիարդ կՎտժ՝ 2010-2020 թվականների ժամանակահատվածում, հաղորդում է «ԷկոԼուր»:
Այս մասին նշված է «2017-2018 թթ. ՀՀ էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլ» փաստաթղթում, որին գործադիրը հավանություն տվեց փետրվարի 2-ին:
Նշենք, որ ՀՆԱ-ի էներգատարության եւ մեկ շնչին ընկնող էներգիայի սպառման ցուցանիշներով Հայաստանը զիջում է տարածաշրջանի, ԵՄ անդամ եւ էներգետիկ համայնքի երկրներին:
ՀՀ կառավարությունը էներգախնայողությունը եւ էներգաարդյունավետությունը դիտում է որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության բարձրացման եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել ծրագրի իրականացման նկատմամբ: