News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մահմեդականների մուտքը արգելելու մասին ԱՄՆ նախագահ  Թարամփի հրամանագրի հետ կապված ֆիասկոն իսկական նվեր է «Իսլամական պետության» կամ Ալ–Ղաիդայի քարոզիչների համար։ Այս մասին Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Քլինթոնի եւ երկու Բուշերի օրոք անվտանգության հարցերով խորհրդական, ահաբեկչության հարցերով փորձագետ Ռիչարդ Քլարքը։

Մեկնաբանելով Սպիտակ տան ապագա արտաքին քաղաքակության ուրվագծերը, նա նշել է, որ «եթե նոր վարչախումբը շարունակի չհամաձայնեցնել իր քայլերը ԱՄՆ–ի պետքարտուղարության եւ Պենտագոնի հետ, ապա արտաքին քաղաքականությունը զրկված կլինի որեւէ ուղղվածությունից։ Մնում է հուսալ, ըստ նրա, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին եւ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին կհաջողվի «վերադարձնել նավը հստակ ուղի»։

Անդրադառնալով հարցին, արդյո՞ք իրավիճակի սրումը Դոնբասում կապված է նախագահներ Պուտինի եւ Թրամփի միջեւ հեռախոսազրույցին, Ռիչարդ Քլարքը նշել է. «Թվում է, թե Պուտինը ցանկանում է փորձել Թրամփին։ Թե ինչպե՞ս կլինի նրա արձագանքը Ռուսաստանի կողմից ագրեսիային։ Եթե Թրամփը որեւէ կերպ չարձագանքի, ապա ականատեսը կդառնանք պուտինյան ագրեսիայի նոր սրացմանը՝ եւ ոչ միայն Ուկրաինայում»։

Գերմանիայի կանցլեր Ագելա Մերկելին ամերիկյան փորձագետը խորհուրդ է տալիս Թրամփին վերաբերվել ինչպես «ուշադրության պակաս ունեցող երեխայի»։ «Թրամփին հեշտ է կառավարելը։ Նա դրական է արձագանքում այն ամենին, ինչն ուղղված է իր ուռճացված էգոյին, առաջին հերթին՝ գովասանքի խոսքերին։ Համաշխարհային առաջնորդները պետք է օգտվեն իր այդ փառասիրությունից։ Եվ այդ ժամանակ հնարավոր կլինի նրան հասցնել այն, որ առանձին քայլեր վնասում են նրա վարկանիշին, ներկայացնում նրան որպես հիմար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ