Քիմ Քարդաշյանը կրտսեր քույր Քայլի Ջեները դատարանում պարտվել է «Քայլի» ապրանքանշի իրավունքների հարցում ավտսրալուհի պոպ–աստղ Քայլի Մինոուգին, հաղորդում է BBC–ն։
Դեռեւս 2014 թվականին «Քարդաշյանների ընտանիք» հեռուստաշոուի մասնակից, այն ժամանակ 17–ամյա Ջեների փաստաբանը փորձել էր ամրագրել Kylie ապրանքանիշի իրավունքները Միացյալ Նահանգներում, ինչը Քայլի Ջեներին թույլ կտար օծանելիք եւ հագուստ արտադրել։ Սակայն դրան փորձել էր խանգարել 48–ամյա Քայլի Մինոուգի շահերը ներկայացնող ավստրալիական KDB ընկերությունը՝ 2016 փետրվարին դիմելով դատական հայցով ընդդեմ Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ։