News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սիրիացի փախստական Անաս Մոդամանին պահանջում է Facebook–ից հեռացնել լուսանկարը, որի պատճառով նա աշխարհով մեկ հայտնի էր դարձել։ Պատճառը՝ կեղծ լուրերի հոսքն է, որոնցում օգտագործվել է իր անունը, հաղորդում է DW–ն։
Խնդրո առարկան Մոդամանիի՝ 2015 թվականին Բեռլինի Շպանդաու թաղամասի փախստականների ճամբարում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ արված սելֆին է, որը բազմաթիվ կեղծ լուրերի առիթ էր դարձել։ Հայցում Մոդամանին պնդում է, որ սոցցանցը որեւէ կերպ չի արգելափակում կեղծ լուրերը, որոնցում իրեն անվանում են ահաբեկիչ եւ վերագրում բազմաթիվ հանցագործություններ։ Վերջերս էլ 19–ամյա պատանուն՝ մի խումբ փախստականների հետ միասին մեղադրել էին Բեռլինում ամանորին քնած անօթեւանին հրկիզելու փորձ կատարելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ