News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փետրվարի կեսից Մոսկվայի Կարմիր հրապարակում Լենինի դամբարանը այցելուների համար փակ կլինի։

«Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով դամբարանը փակ կլինի այցելուների համար փետրվարի 16-ից մինչեւ ապրիլի 16-ը, հաղորդում է Ինտերֆաքս–ը՝ վկայակոչելով Պահպանության դաշնային ծառայությունը։

Նման պրոֆիլակտիկա դամբարանում արվում է երկու տարին մեկ անգամ: Վերջին անգամ Լենինի դամբարանը փակվել էր այցելուների համար 2015  թվականի փետրվար–ապրիլին։ Այդ ընթացքում Բուժական եւ անուշաբույր բույսերի համառուսաստանյան ինստիտուտի մասնագետները աշխատում են մարմնի վրա` օծելով այն անուշաբույր բալզամներով, իսկ մի քանի տարին մեկ փոխվում է Լենինի բաճկոնը։

Խորհրդային պետության հիմնադիրի մարմինը, որը բալզամներով վերամշակվել էր 1924 թվականին, գիտության վերջին նվաճումների շնորհիվ կարող է պահվել անորոշ երկրար ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ