News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունները պետք է համաձայնեցնեն երրորդ երկիր զենքի մատակարարումը։ Այս մասին խորհրդարանում ՀԱՊԿ–ի շրջանակներում զինվորական եւ այլ ստորաբաժանումների, շարժական տեխնիկայի եւ ռազմական նշանակության արտադրանքի տեղափոխման հարցով համաձայնագրի վավերացման շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ Համաձայնագիրը ստորագրվել էր 2015 թվականին Դուշանբեում։

Պատգամավորի խոսքով, եթե ՀԱՊԿ անդամ պետությունները որոշում են համաձայնեցնել զենքի տեղափոխումը, ապա տեղին է հիշել ՀԱՊԿ–ի կանոնադրությունը՝ անդամ պետությունները պետք է խուսափեն երրորդ երկրների հետ հարաբերություններում այնպիսի քայլերից, որոնք կարող են սպառնալ ինչպես կազմակերպության առանձին անդամների, այնպես էլ հավաքական անվտանգությանը։ «Սա վերաբերում է Ադրբեջանին Բելառուսից եւ Ռուսաստանից զենքի մատակարարումներին։ Այս հարցերը կարելի է բարձրացնել, սակայն առաջին հերթին անհրաժեշտ է հիշել մեր անվտանգության մասին։ Պետք չէ ամեն առիթով սպառնալ դուրս գալ ՀԱՊԿ–ից։ Պետք է հիշենք, որ մեզ համար ՀԱՊԿ–ը ոչ պակաս կարեւորություն, քան մյուս անդամ պետությունների համար։ Պետք է խելամիտ գործենք, սեփական անվտանգության շահերից ելնելով», – նշել է Խոսրով Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ