Կառավարության այսօրվա՝ նիստում, մինչ հանձնարարականներին և օրակարգին անցնելը, վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով գերատեսչությունների ղեկավարներին, ասաց, որ անթույլատրելի է ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործել քարոզչության համար:
«Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարները իրենց ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ: Բոլորին խստագույնս զգուշացվում է, որ նման ծառայություններն «արջի ծառայություններ» են լինելու՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք պահում: Հատուկ ուշադրություն դարձնել այդ բանին», – ասաց նա: