Շիրակի մարզում այսօր` փետրվարի 10-ին ողբերգական դեպք է  տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ  Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկի  բակում հայտնաբերվել է տվյալ տան 19-ամյա բնակչի դին` ծառից կախված վիճակում: Թե ինչ հանգամանքներում է  դեպքը տեղի ունեցել, իրավապահ մարմինները պարզում են:

Մեզ հայտնի է դարձել, որ երիտասարդը  Երեւանի պետական ճարտարապետական համալսարանի 1-ին կուրսի ուսանող է, նրա անունը Տարոն է: Դեպքը տեղի է ունեցել այսօր գիշերը: Մեր այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից` նշելով, որ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր  չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: