News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հիշո՞ւմ եք, առաջ ես վստահեցնում էի, որ Չինաստանում մարդիկ չեն թռչում, հիմա ես իմ խոսքը հետ եմ վերցնում՝ թռչում են, այն էլ ոնց, ընդ որում խորապես թքած ունենալով, որ դա հակասում է ֆիզիկայի օրենքներին։

Չինական թատրոնը, սիրելիներս, չեխովյան «Բալի այգի» չէ, ոչ էլ տոլստոյական «Աննա Կարենինան», ու ոչ էլ ժամանակակից արթհաուսյան բեմադրություններ, դա մի երեւույթ է, որը մեզ համար ոչ մի ընդհանրություն չունի թատրոնի հետ, բայց Չինաստանի բնակիչների համար հենց դա է թատրոնը։ Թատրոնի մեր ընկալման հանդեպ նրանք խորը անտարբեր են։

Խոստովանեմ, անձամբ ինձ իրոք դուր եկավ, պարզապես ցնցող բեմադրություն էր։ Սակայն չինական թատրոնը նախեւառաջ ռիսկի տեսակետից խելագար ակրոբատիկա է, իսկ շոուները չինական ֆիլմերի յուրատեսակ խառնուրդ են, որտեղ անտառով թռչում են դաշույններ, մարդիկ ակրոբատական հրաշքներ են գործում, արքայազները փրկում են արքայադստրերին։ Այդ ամենին հավելեք աննորմալ մոտոցիկլիստների ժամանակակից շոուն ինչ-որ փոքր գնդի մեջ։ Մի խոսքով դա տեսնել է պետք։

Եվ այսպես, ես ուղեւորվեցի պեկինյան Չաո Յանգ թատրոն։

Բայց մինչ դահլիճ մտնելը , նախասրահում ես որոշեցի մի քանի լուսանկար անել։

Եվ տեսա այդ ժամանակակից պերսոնաժներին, որոնք Չինաստանում ըստ երեւույթին պոպուլյար են

Դահլիճի մուտքի մոտ

Մի ամբողջ ստենդ Վիշապներն էին

Մագնիսներ

Փայտիկներ

Բնականաբար կալիգրաֆիա

Իսկ հետո սկսվեց շոուն, որտեղ իրար էր խառնված ամեն ինչ՝ օղակներով ակրոբատիկա, վազք անիվների մեջ՝ սկյուռերի նման, տեխնո երաժշտության ներքո, մոտոցիկլիստների շոու ու էլի շատ ու շատ ուրիշ բաներ։ Անհավանական բաներ, որոնք չինական թատրոնին հատուկ գրավչություն են հաղորդում, որը չգնահատելն անհնար է։

Հեռու հեռուներում հավերժ Ձերը՝ Մարկո Պոլո

ԵԳ․ Շնորհակալություն Հայաստանի կունգ ֆուի ֆեդերացիային Չինաստանի մայրաքաղաքում հայտնվելու հնարավորության համար

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ