Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է խորհրդարանում ընդունված սահմանադրական փոփոխությունների օրինագիծը եւ ուղարկել կառավարություն։
Թուրքական Cumhuriyet–ը գրել է, որ նախագահի կողմից օրինագիծը ստորագրելուց հետո հայտնի է դարձել, որ հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 16–ին։
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների օրինագծով Թուրքիան դառնում է նախագահական կառավարման երկիր։