News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Սիդնեյի արեւմուտքում գտնվող փոքրիկ հայկական դպրոցը հնարավոր է`  փակվի, որովհետեւ Commonwealth Bank-ը սառեցրել է հաշիվները եւ այդպիսով զրկել դպրոցի տերերին իրենց  ուսուցիչներին աշխատավարձ վճարելու հնարավորությունից: Այս մասին գրում է ավստրալիական  Herald Sun պարբերականը:

Բանկը, որին դպրոցի երկու տնօրենները պարտք են  600 հազար դոլար, ներկայումս գերագույն դատարանում փորձում է հասնել նրան, որ հենց հողատերերին հանեն հիպոթեկային փաստաթղթերից:

Դա հանրավորություն կտա բանկին հայկական դպրոցի հողի ողջ բաժինը վաճառել 35 մլն դոլարով:

Հողի սեփականատերերը խնդրել են բանկին սպասել, քանի դեռ նրանք չեն վաճառել հողի մի այլ մաս այլ բնակելի հատվածում, որպեսզի կարողանան վերադարձնել գումարը եւ չփակել դպրոցը, սակայն բանկը պատասխանել է, որ կհանդիպեն դատարանում:

Անվիճելի է, որ բանկը ոչնչի առջեւ չի կանգնի հողին ձեռք գցելու համար:

Սուրբ Գրիգորի հետ կապված դեպքը մեկն է հազարավոր այն օրինակներից, թե ինչպես են բանկերը ոտնահարում մանր գործարարների իրավունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ