News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր պաշտոնում բախվել է բարդությունների, որոնք չէր ակնկալում, հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով նրա օգնականներին ու դաշնակիցներին։

Պարբերականի տվյալներով, Թրամփի 20 օգնականների ու դաշնակիցների հետ հարցազրույցների համաձայն, նրա տրամադրությունը անընդհատ  տատանվում է «զայրույթի ու զարմանքի միջեւ», այն օրվանից, երբ նա բախվել է կառավարման իրողություններին։

Անանուն աղբյուրները վստահեցնում են, որ «ընտանեկան բիզնեսի կառավարումից երկրի կառավարմանն անցումը նրա համար ծանր է» ։ Հայտնում են, որ Թրամփը «հաճախ հասարակ հարցեր է տալիս քաղաքականության, առաջարկների ու անձնակազմի մասին, իսկ երբ բանավեճը հասնում է մանրամասներին, նախագահն արագ փոխում է թեման»։

Այն բանից հետո, երբ համաշխարհային առաջնորդների հետ Թրամփի խոսակցությունների մանրամասները հայտնի են դարձել հասարակայնությանը , սկսվել է հետաքննություն՝ արտահոսքի աղբյուրը պարզելու համար։ Վարչակազմը նաեւ դիտարկում է այն օգնականների քանակը սահմանափակելու հնարավորությունը, որոնց համար հասանելի են Թրամփի զանգերը կամ դրանց սղագրությունները։ Աղբյուրներից մեկի տվյալներով, հիմա մարդիկ սկսել են «հետեւել թե ում հետ են խոսում», քանի որ Թրամփը զայրացել էր արտահոսքից։

Պարբերականի սակավաթիվ ոչ անանուն աղբյուրներից մեկը՝ Newsmax Media կազմակերպության հիմնադիր Քրիստոֆեր Ռադդին ասել է «Դաշնային կառավարության կառավարումը նրա համար նորություն է»։ Բայց հավելել է «Թրամփին պետք չէ թերագնահատել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ